Գործազուրկ տղամարդկանց ԴՆԹ-ում հայտնաբերել են ծերացման արագացման ախտանիշ: Դա վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր չենաշխատել երկու և ավել տարի:
Լոնդոնի կայսերական ու Օուլուի, Ֆինլանդիայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 5620 տղամարդկանց ու կանանց ԴՆԹ-ները, ովքեր ծնվել Ֆինլանդիայում 1966 թ-ին:
Գիտնականներն ուսումնասիրել են թելոմերները, որոնք գտնվում են քրոմոսոմների վերջում և պաշտպանում են գենետիկական կոդը քայքայումից՝ հաղորդում է MedNovelty-ին: Մարդու կյանքի ընթացքում թելոմերները ավելի կարճ են դառնում և նրանց պարամետրերը համարվում են կենսաբանական ծերացման գլխավոր ցուցիչներ: Կարճ թելոմերները կապված են տարիքային թուլությունների հետ, ինչպիսին են երկրորդ կարգի շաքարային դիաբետը և սիրտանոթային համակարգի հիվանդությունները:
Հետազոտողները որոշել են թիլոմերի երկարությունը, որոնք վերցվել էին 1997 թ.-ին, երբ փորձի մասնակիցները 31 տարեկան էին:
Նման տենդենց չի գրանցվել կանանց շրջանում, ինչը կարող էր բացատրվել նրանով, որ փորձին մասնակից կանայք ավելի քիչ են գործազուրկ մնացել, քան տղամարդիկ:








































