Google ընկերութունը ծրագրում է գովազդ տեղադրել սառնարանների, ջերմաչափերի, բաժակների, ժամացույցների և այլ առարկաների վրա: Այս մասին ընկերությունը հայտնել է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին հղված նամակում:
Նամակը գրվել է ի պատասխան ընկերության հարցման, որի համաձայն` պետք է հրապարակվի այն գումարը, որն ընկերությունը ստանում է բջջային սարքավորումների վրա եղած գովազդից: Google-ի կարծիքով,տվյալ հարցումն իմաստ չունի, քանի որ ապագայում «բջջային սարքավորում» հասկացությունը անընդհատ կփոփոխվի և կընդլայնվի:
«Մենք հույս ունենք, որ ապագայում օգտատերերը կտեսնեն մեր գովազդը ամենատարբեր սարքավորումների վրա»,- ասվում է նամակում:









































