Ալմերիայում հանցավոր խմբավորում է ձեբակալվել, որը կեղծել է սեռային պատկանելությամբ պայմանավորված դաժան բռնությունների և խտրականությունների դեպքերը։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Իրավունքները ոտնահարող երևույթների կեղծ լուսանկարներն արվել են 400 եվրոյի չափով գումարային փոխհատուցում ստանալու նպատակով:
18 մարդուց բաղկացած հանցավոր խումբը, որի անդամները ներգաղթյալ կանանց ծանոթացնում էին տղամարդկանց հետ, ծայրամասի բնակիչներ են: Այդ կերպ, վկայակոչելով օրենքը, նրանք դաժան վերաբերմունքի մասին հայտարարություններ են արել` դրամական փոխհատուցում ստանալու նպատակով:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործության երեք կազմակերպիչների և խաբեություններին մասնակցած 6 տղամարդու և 9 կնոջ:
Կասկածներն առաջացել էին քաղաքում ապրող մարոկկացիների կողմից կիրառվող բռնությունների մասին հայտարարությունների հաճախակիությունից: Հանցագործությունների շարժառիթները և մանրամասները երբեմն համընկնում էին:







































