Ադրբեջանական 1news.azգործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու հետ.
«Ադրբեջանին ու ԱՄՆ-ին միավորում են անկեղծ բարեկամությունն ու բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Մենք համատեղ մասնակցում ենք համաշխարհային էներգաանվտանգության ապահովմանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, հակամարտության գոտիներում կայունության ու խաղաղության հաստատմանը: Մեր երկրները կշարունակեն սերտորեն համագործակցել այդ ոլորտներում:
Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի և Ձեր անձնական ջանքերի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման համար»:











































