Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսին, սակայն նրա երաժշտությունը շարունակում է կենդանի մնալ միլիոնավոր մարդկանց հոգիներում և մեծ պահանջարկ վայելել:
Կիրակի երեկոյան՝ Լաս Վեգասում, Billboard Music Awards-ի ժամանակ, Ջեքսոնի հոլոգրամային պատկերը «ելույթ է ունեցել»՝ կատարելով Slave To The Rhythm երգը:
Թրեքը նրա՝ հետմահու թողարկված երկրորդ՝ Xscape ալբոմից է:
Մայիսի 19-ին համացանցում հայտնված նրա կատարման տեսագրությունն արդեն հասցրել է դիտվել 3.9 մլն անգամ:








































