Հետազոտությունները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայում կանանց` կարիերայում հաջող առաջխաղացումը հարցականի տակ է:Կանայք տուժում են ծննդաբերության նպատակով կարճատև արձակուրդ վերցնելու պատճառով: Փորձագետների խոսքով՝ երբ խոսքը վերաբերում է աշխատավարձի բարձրացմանը, կանայք այդ դեպքում տուժում են վստահության պակասից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ նույն աշխատանքի դիմաց կանայք իրենց կյանքի ընթացքում վարձատրվում են կես միլիոն ֆունտով պակաս, քան տղամարդիկ: Քիչ հավանական է նաև հավելավճարների ստացումը, ու առավել հավանական՝ ավելորդ լինելու և հեռացվելու ռիսկին ենթարկվելը:
Փորձագետները աշխատավարձերի սեռային տարբերակումը «անհանգստացնող» են համարել: Chartered Management Institute-ի իրականացրած հետազոտությունը հիմնված է 39 հազար բրիտանացի աշխատողների փորձի վրա: Թեև ղեկավար պաշտոններում կանանց թիվը մեծանում է, սակայն դեռևս քիչ է՝ 17.3 տոկոս:
Մինչև 30 տարեկանը երկու սեռերի ներկայացուցիչները հակված են ստանալու նույն աշխատավարձը, սակայն տարիքին զուգահեռ` կանանց մոտ ցուցանիշը նվազում է՝ կապված մայրանալու խնդիրների հետ:








































