Ավստրալացի ֆերմերներն ահազանգում են. հազարավոր ոչխարներ դրսևորում են իրենց այնպես, ինչպես հերոինային թմրամոլները, և ինքնասպանություն են գործում: Ոչխարները ջարդում են գլուխները՝ քարերին ու սյուներին խփելով: Փորձագետների կարծիքով՝ դրա պատճառը հազվագյուտ թունավոր բույսն է, որը տարածվել է անտառային հրդեհներից հետո (2014-ի հունվար):
Ինչպես հայտնում է The Sydney Morning Herald-ը, տոքսինը ներգործում է կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ խաթարելով նյութափոխանակությունն ու հանգեցնելով անդառնալի հետևանքների:
Նոր Հարավային Ուելս նահանգի անասնաբուժական ծառայության ղեկավար Բոբ Մաքնոնը նշում է, որ մեկ անգամ փորձելով «ոլոռը»՝ կենդանիները չեն կարողանում կանգ առնել:
Այժմ ֆերմերներն ու անասնաբույժները փորձում են գտնել խնդրի օպտիմալ լուծում:









































