Յելիի համալսարանի պատմաբան Թիմոթի Սնայդերը իր Bew Republic հոդվածում նշում է, որ «Ռուսաստանում և Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ գլուխ են բարձրացնում ֆաշիստական գաղափարները»: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ամսագրում, սակայն, նշվում է, որ, նախևառաջ, Հիտլերի հետ համեմատությունները կառուցողական չեն, քանի որ զայրացնում են ընդդիմադիրներին: Ուկրաինայում վեճերն այն մասին, թե ով է «ֆաշիստը» քաղաքական հիստերիայի տարրեր են, որոնք կարող են երկիրն անկառավարելի դարձնել: Երկրորդ, «ֆաշիստ» պիտակն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես, խոսքը «Արմագեդոնի պատրաստ քաղաքական գործիչների և քաղաքականության մասին է»:
Պարբերականը նշում է, սակայն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդպիսինը չէ: Նա հաշվարկված քայլեր է կատարում, Ուկրաինայում նա փորձում է իր ուզածին հասնել` վճարելով նվազագույն գինը: «Եթե Եվրոպան և ԱՄՆ-ը կարողնան համոզել նրան, որ այդ գինը շատ բարձր կլինի, ամեն դեպքում նրան հնարավոր կլինի կանգնեցնել: Իսկ պնդումները, որ մենք դիմակայում ենք ֆաշիզմին, ստվեր են գցում այդ փաստի վրա»,- ասվում է պարբերականում:









































