Սիրիայում ընդդիմադիրները զրկվել են իրենց կարևոր «կերպարներից» մեկից: Պաշտպանության նախարար Ասադ Մուստաֆան հրաժարական է տվել իր զինակիցների հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Մուստաֆային մտերիմ աղբյուրը հայտնել է, որ վերջինս հրաժարական է տվել շաբաթ լույս կիրակի գիշերը` ի նշան կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջարբայի դեմ բողոքի, քանի որ վերջինս բավարար չափով չէր ֆինանսավորում Մուստաֆայի գրոհայիններին:
Մեկ այլ աղբյուր, սակայն, հայտնել է, որ Մուստաֆայի այս քայլը պայմանավորված է այն բանով, որ նրան մերժել են նշանակել վարչապետի պաշտոնակատար. Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է իսլամիստ Ահմեդ Թումեհը:









































