ԵՄ-ից առաջին տրանշը Ուկրաինան կստանա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Սիյմա Կալլասից: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պի Արենկիլդ Հանսենին:
Նրա խոսքով՝ Կալլասի այցի ընթացքում ծրագրվում է հանդիպել Ռադայի նշանակած Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ու ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապկովի հետ:
Հանսենը հավելել է, որ օգնության երկրորդ տրանշի հատկացումը՝ 1,6 մլրդ եվրոյի չափով, կկատարվի այն բանից հետո, երբ Ուկրաինան կվավերացնի փոխհամաձայնության հուշագիրը:







































