Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավար Կախա Բասիլիան Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ պատվավոր սև գոտի է շնորհել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին երեկ Զուգդիդիում անցկացված հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Վարչապետի մամլո ծառայության փոխանցմամբ՝ մինչ Զուգդիդին լքելը Ղարիբաշվիլին հանդիպել է տեղի բնակչության հետ:









































