Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պաշտպանում է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախության հռչակումը: Այդ մասին նա ասել է Die Welt գերմանական պարբերականին տված հարցազրույցում։
Բեռլուսկոնիի խոսքով՝ «ուկրաինական տնտեսությունն այժմ գտնվում է դժվար կացության մեջ»։ «Ինձ թվում է՝ բացատրելի է, երբ ավելի բարենպաստ պայմաններով շրջանների բնակիչները պահանջում են անկախության հռչակում»,- հայտարարել է նախկին վարչապետը հարցազրույցում։










































