Թուրքիայի իրավապահ մարմինները այսօր ձերբակալել են 18 մարդու՝ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակներում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ ձերբակալվածների շարքում են հանքարդյունաբերական ընկերության բարձրաստիճան ծառայողներ: Հենց այս ընկերությունն է իրականացրել Սոմայի հանքի աշխատանքները:
Հետաքննության վերաբերյալ ոստիկանությունը դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել:









































