ԱՄՆ նախագահի ընտրությունների օրը The Wall Street Journal և The New York Times պարբերականները կասեցրել են իրենց կայքեր վճարովի մուտքը: Այս մասին հայտնում է The New York Magazine-ը: Մեկ օրով պարբերականների կայքերն անվճար են դարձել:
Մեկ շաբաթ առաջ պարբերականները կրկին դադարեցրել էին վճարովի մուտքը՝ կապված ԱՄՆ-ի արևելյան ափը պատուհասած «Սենդի» արևադարձային փոթորկի հետ: Նոյեմբերի 2-ին վճարովի մուտքը վերականգնվել էր: WSJ-ը անվճար էր թողել միայն այն նյութերը, որոնք առնչվում էին տարերային աղետին:
Նշենք, որ NYT-ի վճարովի ռեժիմը նախկինի պես թույլ է տալիս ընթերցողներին կայքում անվճար բացել 10 նյութ:









































