Tuesday, 23 06 2026
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

«Արմավիա»-ին անհրաժեշտ չեն «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մատուցած ծառայությունները

Այսօր «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը հայտարարեց, որ եթե ժամանակին ավիաընկերությունները վճարումներ չկատարեն, կդադարեցնի պայմանագիրը՝ ոչ մի չվերթ չի սպասարկվի:

«Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան նշեց, որ իրենց անհրաժեշտ չէ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի ծառայությունը: Նանա Ավետիսովայի պնդմամբ՝ «Արմավիա»-ն նույն ծառայությունը կարող է ստանալ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ից ավելի մատչելի գնով:

«Ողջ աշխարհում յուրաքանչյուր քաղաքում, որտեղ մենք գնում ենք, այնպիսի պրակտիկա է, որ ավիաուղղություններն աշխատում են միայն աէրոնավիգացիայի հետ: Մենք այդ նույն մետեոն կարող ենք ստանալ աէրոնավիգացիայից: Եթե «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը դադարեցնի համագործակցությունը, մենք ուրախ կլինենք. նրանք ավիաընկերությունների համար ավելորդ ստրուկտուրա են»,- մեկնաբանեց Նանա Ավետիսովան:

Անդրադառնալով «Արմավիա» ավիաընկերության պարտքերին՝ ասաց, որ պարտքերի հարցով արդեն իրավաբաններն ու ղեկավարությունը պետք է զբաղվեն, երբ ինչ-որ հայց ներկայացվի:

Մեկնաբանելով Պավել Մանուկյանի դիմումը` ուղղված ՀՀ նախագահին, ով, Մանուկյանի խոսքով, հակազգային բանդայի նկատմամբ միջոցներ պետք է ձեռք առնի, «Արմավիա» ընկերության խոսնակն ասաց` եթե իրենց վերջին քայլը դա է, ուրեմն դա իրենց գործն է, իրենց իրավունքն է:

Նանա Ավետիսովան նաև արձագանքեց Պավել Մանուկյանի խոսքին, թե «Արմավիա»-ին որոշակի զեղչեր են արել: Ընկերության խոսնակն ասաց, որ զեղչերի վերաբերյալ կնքված պայմանագրից հետո «Արմավիա»-ն դիմել է, որ վերանայեն գները՝ 60 դոլար ոչ թե ամեն թռիչքի համար, այլ օրավճարով:

Նանա Ավետիսովայի վստահեցմամբ` դեռևս այդ հարցով «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնից պատասխան չի եղել: «Ամեն օր մոտավորապես 10 թռիչք իրականացվում է, ամառային սեզոնին` առավել շատ, դրա համար մենք իրենց դիմեցինք, որ գումարը վերանայեն»,- եզրափակեց իր խոսքը Նանա Ավետիսովան: Ըստ նրա՝ բոլոր ծառայությունների վճարները որոշակի տոկոսով անդրադառնում են ավիատոմսերի գների վրա, որից տուժում է ուղևորը:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «Արմավիա»-ի հետ հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձերն անօգուտ են, «Արմավիան» հասել է այն աստիճանի, որ ոչ մի հեռախոսազանգի չի պատասխանում.

««Արմավիա» ընկերությունը սահմանեց մի նոր անբարոյական ռեկորդ, որը գերազանցեց իր անցյալ տարվա ռեկորդը. անցյալ տարի պարտքը 48 միլիոն դրամ էր, իսկ այսօր պարտքը կազմում է 93 միլիոն 780 հազար դրամ»,- ասել էր նա` հավելելով, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերությունն իր առջև ունի պետական պարտավորվածություններ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ որոշ պարտավորություններ, նաև օդանավակայանին են պարտք, որն արդեն նամակով դիմել է՝ եթե ժամանակին վճարումներ չկատարեն, կդադարեցնի պայմանագիրը, իսկ դա նշանակում է, որ ոչ մի չվերթ չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում