Պերուի մայրաքաղաք Լիմայում փլվել է XVIII դարի շինությունը: Ինչպես հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը՝ շենքի փլվելու պատճառը բնակելի մասնաշենքում առաջացած հրդեհն է: Արդյունքում գրեթե 100 մարդ է մնացել առանց տանիքի:
Երբ դեպքի վայր են ժամանել լրագրողները, շինության պատերից մեկը փլուզվել է տեսախցիկներից մի քանի մետր այն կողմ, այնպես որ հրշեջները ստիպված են եղել հետաքրքրասեր օպերատորներին անվտանգ տեղ տանել: Տուժածներ չկան:







































