Ֆլորիդա նահանգի 99-ամյա բնակչուհի Ռոուզի Լյուիսը կյանքում առաջին անգամ նախագահ է ընտրել՝ օգտվելով վաղաժամկետ ընտրության իրավունքից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու նախորդ 24 հնարավորություններն ինքը բաց է թողել: Լյուիսը նաև նշել է, որ ինքը 7 տարեկան էր, երբ 1920 թվականի օգոստոսի 18-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց երկրի Սահմանադրության 19-րդ փոփոխությունը, ըստ որի` կանանց տրվում էր ձայնի իրավունք:
ԱՄՆ նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկության իրավունքից 34 նահանգներում ընդհանուր առմամբ օգտվել է 25 մլն մարդ: Ամենաակտիվը եղել են Ֆլորիդայի բնակիչները (3,5 մլն), երկրորդը Հյուսիսային Կարոլինան է (2,5 մլն), երրորդը՝ Կոլորադոն (1,5 մլն), իսկ չորրորդը՝ Օհայոն (1,3 մլն):







































