«Միլան»-ը պատրաստ է գնել «Բարսելոնա»-ի թիմի հարձակվող Բոյան Կրկիչի իրավունքները:
Tutto Sport-ի տեղեկությունների համաձայն` միլանցիները ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 15 մլն եվրո վճարելու հնարավորություն ունեն: Ընդ որում, կատալոնացիներին իրավունք կվերապահվի վերադարձնել Կրկիչին 18 մլն եվրոյի դիմաց:
Ակնկալվում է, որ Կրկիչի իրավունքները գնելու նպատակով ծախսված գումարի մի մասը «Միլան»-ը կարող է վերականգնել բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոյի տրանսֆերը «Սանթոս»-ին վաճառելու օգնությամբ:






































