Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Էսպանյոլ»-ին:
Խաղը բավականին լարված ու անզիջում պայքարում անցավ: Երկու թիմերն էլ պահեր ունեին հաղթանակ տանելու համար: Սակայն ավելի հաջողակ գտնվեցին հյուրերը:
78-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո կատալոնական ակումբը կարողացավ խփել այս խաղի միակ գոլը:
Ռեալ Սոսյեդադ – Էսպանյոլ՝ 0:1
Գոլը՝ Կոլոտո (78′)







































