Այսօր հայտնի է դարձել Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքի անունը:
Կահիրեի Սուրբ Մարկոսի տաճարում պատարագի ժամանակ աչքերը կապած տղան թափանցիկ արկղից հանել է 60-ամյա եպիսկոպոս Թավադրոսի անվամբ թուղթը:
Ղպտիների նախկին առաջնորդը՝ պատրիարք Շենուդա III-ը, վախճանվել է այս տարվա մարտի 17-ին, 88 տարեկանում:
Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 6-10%-ը: Նրանց մեծամասնությունը քրիստոնեություն է դավանում և պատկանում է հին արևելյան Ղպտի ուղղափառ եկեղեցուն:







































