Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բեյրութ է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ հարևան Սիրիայի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:
Կապված այս երկրի հակամարտության հետ` սրվել են նաև քաղաքական հակասությունները: Հոկտեմբերին` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվէլ է մի քանի մարդ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների գեներալ Վիսամ ալ-Հասանը: Ընդդիմությունը պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել է Դամասկոսին և պահանջել է վարչապետ Նաջիբ Միքաթիի հրաժարականը:
Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ նախագահի այցի նպատակը երկրի սուվերենությանը և միասնականությանը աջակցություն ցուցաբերելն է:
Բեյրութում բանակցություններից հետո Օլանդը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ թագավորի հետ կքննարկի սիրիական ճգնաժամի և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցեր:







































