ԱՄՆ-ի արևելյան ծովափին ընտրությունների օրը` նոյեմբերի 6-ին, հնարավոր է` նոր փոթորիկ սկսվի: Ինչպես հայտնում են արտերկրի լրատվամիջոցները` նախագահական ընտրությունների օրը ամերիկացիներին ուժեղ քամի, կտրուկ ցուրտ և ձնաբուք է սպասվում: Ամենավատ վիճակում կհայտնվեն այն շրջանների մարդիկ, ովքեր աղետից հետո մինչև հիմա էլեկտրականություն չունեն` նրանք կարող են սառչել սեփական բնակարաններում:
Չնայած կան պահուստային գեներատորներ, սակայն դրանց համար շատ դժվար է հիմա բենզին գտնել. Նյու Յորքում միայն նախօրեին են վառելիք հասցրել:







































