Իրանը և Սիրիան պայմանավորվել են բենզինադիզելային վառելիքի մատակարարման մասին: Այդ կերպ նրանք օգնում են միմյանց միջազգային պատժամիջոցները հաղթահարելու հարցում, որոնք զրկել են նրանց վառելիքի ներկրումից, որը անհրաժեշտ է ազգային տնտեսությունը ջրի վրա պահելու և ազգային բանակը ապահովելու համար:
Հաջողվել է իմանալ, որ Իրանից վառելիքով բեռնատարներ են ժամանել Սիրիա: Բեռնափոխադրողը, որն աշխատում է տարածաշրջանում, հաղորդում է, որ Իրանը Սիրիա է մատակարարում դիզելային վառելիք:
ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները փաստացի կասեցրել են սիրիական նավթի և նավթամթերքների առևտուրը:
Սիրիայի տնտեսությանը խեղդում է դիզելային վառելիքի պակասը, որն անհրաժեշտ է գյուղատնտեսությունում և արդյունաբերությունում տրանսպորտային միջոցների վերալիցքավորման համար:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա ազգային արժույթը արագ անկում է ապրում, ինչը վկայում է, որ միջազգային պատժամիջոցներն իրենց ազդեցությունը գործել են:
Չնայած երկու երկրներն էլ նավթ արտահանող երկրներ են, սակայն նրանց հզորությունը չի բավարարում վառելանյութի որոշ տեսակներ մշակելու համար:
Սիրիայում թեթև նավթի առկայությունը նշանակում է, որ այն ավելի շատ բենզին և նավթ է արտադրում, քան անհրաժեշտ է: Իրանի նավթը, ընդհակառակը, շատ հեշտ է մշակվում վառելիքի այլ ծանր տեսակների համեմատ, բայց, միաժամանակ, ավտոմեքենաների դիզելային վառելիքը երկրին չի բավարարում:








































