Վնասակար ծրագիրը ստեղծվել է հատուկ Windows 8-ի համար, հանդես է գալիս հակավիրուսի անվան տակ ու հափշտակում է օգտատերերի գումարները: Այս մասին տեղեկացնում է lifenews-ը:
Սպառնալիքը մասնագետները բնութագրել են որպես FakeAV կամ «կեղծ հակավիրուս»: Որոշակի կայքեր հաճախելուց հետո էկրանին հայտնվում են համակարգչի սքանավորման կեղծ արդյունքներ:
Վնասակար ծրագրի աշխատանքի նպատակն օգտատերերին գոյություն չունեցող վիրուսային ծրագրերով վախեցնելն է: Դրանից հետո առաջարկվում է գնել «հակավիրուսը», որը իբր կօգնի հաղթահարել խնդիրները: Ընդ որում՝ ծրագրի պատուհանն ունի Windows 8-ի անվտանգության հաստիքային սպասարկող ծրագիր:
Տվյալ վնասակար ծրագիրը պատկանում է կեղծ հակավիրուսների շարքին, որոնք վաղուց հայտնի են:










































