Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style տեսահոլովակը 1 ամսում YouTube-ի թոփ տասնյակում 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը: Ներկայում այն դիտումների քանակով երկրորդն է վիդեոհոսթինգում: Նոյեմբերի 2-ին տեսահոլովակը դիտումների քանակով առաջ է անցել Ջենիֆեր Լոպեսի On the Floor տեսահոլովակից: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
2012-ի հուլիսի կեսերին հրապարակված Gangnam Style հոլովակը դիտվել է ավելի քան 620 մլն անգամ: Նրանից առաջ է միայն Ջասթին Բիբերի Baby տեսահոլովակը՝ 800 մլն դիտում:
Հոկտեմբերի 11-ին Gangnam Style-ը հայտնվել էր YouTube-ի թոփ տասնյակի 9-րդ հորիզոնականում: Այդ պահից հոլովակի դիտումների քանակն ավելացել է 200 միլիոնով, մինչդեռ Բիբերինը՝ 8 միլիոնով:
Gangnam Style-ը «վիրուսային» է դարձել՝ շնորհիվ նրանում «ձիերի վրա պարի»: Շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ չինացի նկարիչ Այ Վեյվեյն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հրապարակավ կատարել են այդ պարը, իսկ համացանցում հայտնվել են այդ տեսահոլովակի տասնյակ երգիծական տարբերակներ:








































