Sikorsky Aircraft և Lockheed Martin ընկերությունը ձեռնամուխ է եղել գերժամանակակից ուղղաթիռների ստեղծմանը, որոնք պետք է հինգ տարի հետո թարմացնեն Միացյալ Նահանգների նախագահի ուղղաթիռային պարկը։
Պենտագոնը պայմանագիր է ստորագրել Sikorsky Aircraft և Lockheed Martin ընկերության հետ Սպիտակ տան համար նոր ուղղաթիռների մշակման ու ստեղծման մասին, հաղորդում է Foreign Policy-ն։ Պայմանագրի արժեքը 1,24 մլրդ դոլար է և ինչպես պնդում է պարբերականը, դա դեռ նախագահի ավիապարկի առաջիկա թարմացման ծախսերի սահմանը չէ։
Սկզբնական պայմանագիրը նախատեսում է ուղղաթիռների վեց, օդաչուների համար երկու տրենաժորների և այլ ուղեկցող սարքավորումների փորձանմուշներ։
«Սա նշանակում է, որ կառավարությանը հարկ կլինի ավելի շատ միլիարդավոր դոլարներ ծախսել 21 ուղղաթիռի վրա, որը ցանկանում է ստանալ Սպիտակ տունը»,- գրում է պարբերակը։








































