Պակիստանն այսօր հաջողությամբ փորձարկել է «Հաթֆ-3» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը, որը կարող է զինվել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկով։ Այս մասին հայտնել է Dawn թերթի էլեկտրոնային տարբերակը։
«Հաթֆ-3» հրթիռը, որն ունի նաև «Հազնավի» անվանումը, «երկիր-երկիր» դասի է և ի զորու է նպատակակետը ոչնչացնել մինչև 290 կմ հեռավորության վրա։ «Հաթֆ» սերիայի հրթիռների մշակումը սկսվել է անցած դարի 80-ականների կեսերին։
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը և վարչապետ Նավազ Շարիֆը հրթիռի հաջող գործարկման կապակցությամբ շնորհավորել են տեղի գիտնականներին ու ինժեներներին։









































