Սենդի փոթորկի հասցրած վնասի ընդհանուր ծավալը կարող է կազմել ոչ թե 20 միլիարդ դոլար, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, այլ՝ 50 միլիարդ դոլար,- գրում է Associated Press-ը: Այս կանխատեսումն արած Egecat ընկերությունը չի բացառել, որ ընդհանուր վնասը կարող է կազմել 30 միլիարդ դոլար:
Փոթորկի պատճառով փակվել էին Նյու Յորքի ֆոնդային բորսան և NASDAQ քլեկտրոնային բորսան, ինչը տեղի չէր ունեցել 1988 թվականից: Փոթորիկը կաթվածահար է արել քաղաքի կյանքը. առանց էլեկտրականության է մնացել հինգ միլիոն մարդ,խափանվել են հազարավոր թռիչքներ, հեղեղվել է մետրոն:
Վերջին տվյալների համաձայն՝ Նյու Յորք նահանգում աղետի զոհ է դարձել նվազագույնը 47 մարդ, որոնցից 39-ը՝ Նյու Յորքում: Նյու Ջերսիում զոհվածների թիվը 13 է: Մերիլենդում փոթորկին զոհ է գնացել 11 մարդ, նույնքան մարդ է զոհվել Փենսիլվանիայում:
Զոհվածների ցուցակում կան նաև Արևմտյան Վիրջինիայի, Քոնեքթիկուտի և Հյուսիսային Կարոլինայի բնակիչներ: Եվս մեկ մարդ զոհվել է Տորոնտոյում:









































