ԵՄ-ն կոչ է արել չեղյալ հայտարարել տարածաշրջանի ինքնորոշման մասին հանրաքվեն, որն Ուկրաինայի հարավ-արևելքում նշանակված է մայիսի 11-ին: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Նման տեղային հանրաքվեները չպետք է անցկացվեն ո´չ մայիսի 11-ին, ո´չ էլ ցանկացած այլ օր: ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Նման չարտոնված հանրաքվեները հանդիսանում են ոչ ժողովրդավար և կարող են միայն հակամարտության հետագա սրման տանել»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ եթե հանրաքվեն կայանա, այն չի կարելի լեգիտիմ համարել:










































