Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի կանցկացնի «Պահանջի երթ»:
Նախաձեռնությունից հայտնում են, որ երթին մասնակցելու համար հարկավոր է Մայիսի 8-ին, ոչ շուտ և ուշ քան ճիշտ ժամը 18:30-ին, մեքենայով կամ տաքսիով գալ Մոսկվա կինոթատրոն և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 19։00-ը։ Հարկավոր է ունենալ բավարար քանակության վառելիք խցանումներում երթևեկելու համար։
Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության և Հայաստանի Հանրապետության դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակներ ձեռք բերելու համար խնդրում են դիմել «Դ!եմ եմ» թիմի անդամներին։
Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում՝ հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ մտնելու համար՝ ամենակարճ ուղղով մինչև 19։00-ը։
Լուսանկարը՝ Photolure-ի









































