«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է իր թիմի` «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ տարած հաղթանակն ու հայտնել, որ այժմ կարելի է չեմպիոն դառնալու հույս ունենալ:
«Ես շատ ուրախ եմ, որ սաներս ջանք չեն խնայում Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Տիտղոսին հասնելու տարբեր ուղիներ կան: Ես ընտրում եմ դիտարժան ֆուտբոլը, որը հաճելի պահեր է պարգևում երկրպագուներին:
Իհարկե, այժմ ակնկալում եմ, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն դառնալ: Մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակն ու տիտղոսից մեզ բաժանում է միայն մեկ հաղթանակը»,- ասել է Պելեգրինին:






































