Barclays բանկը հայտարարել է 8000 աշխատակցի կրճատման մասին: Այդ ցուցանիշը կազմում է ֆինանսական կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի մոտ 1/3-ը: Ավելի վաղ բանկի ղեկավարությունը կոշտ քննադատության էր ենթարկվել անցած տարի հավելավճարները 10 տոկոսով ավելացնելու որոշման համար, երբ շահույթը կտրուկ նվազել էր:
Այս տարի բանկն արդեն 12 հազար աշխատատեղ է կրճատել, որից 7000-ը՝ Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կրճատման է ենթարկվել նաև ընկերության ղեկավարությունը: Այսպիսով՝ առաջին եռամսյակում հեռացվել են մոտ 450 ղեկավարներ: Barclays-ում հասկացրել են, որ մենեջմենթում հետագա կրճատումները կկատարվեն հունիսին:







































