ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել Եմենում դեսպանատունն այցելուների համար ժամանակավորապես փակել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարությանը:
«Մենք ժամանակավորապես փակում ենք այցելուների համար Սանայում գտնվող դեսպանատունը՝ կապված Արևմուտքի ներկայացուցիչների վրա վերջին հարձակումների հետ»,- ասել է Պսակին: Պետդեպի ներկայացուցիչը հավելել է, որ ստացված տեղեկատվությունը բավարար է նախազգուշական միջոցառումներ ընդունելու համար:
Եմենի ՆԳՆ տվյալներով՝ երկուշաբթի անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ էին բացել Սանայում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության աշխատակիցների խմբի ուղղությամբ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհվել է Ֆրանսիայի մեկ քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել:







































