Ներքնաշորի իտալացի արտադրողները թողարկել են Tonic Lift կրծկալների նորարարական գիծը, որոնք ոչ միայն պահում են կուծքը, այլև օգնում են պահպանել նրա ձևը:
Այդ ադյունքին հաջողվել է հասնել հատուկ մշակված կտորի միջոցով, որը խթանում է միկրոշրջանառությունը և կրծքերի մաշկի բնական միկրոմերսում է ապահովում:
Անցկացված գիտական և կլինիկական հետազոտությունները հաստատում են կտորի և մաշկի շփման դրական ազդեցությունը, փոխանցում է Mignews-ը:
Կլինիկական փորձերը կատարվել են 35-60 տարեկան կանանց շրջանում, ովքեր 28 օր շարունակ 12 ժամով կրել են կրծկալները: Բոլոր կանայք էլ հաստատել են, որ կրծքի մաշկն ավելի պիրկ և ձիգ է դարձել:









































