Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Զարգացման ճանապարհը գլխացավն է

Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել է․ – «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս – հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխող ներկայիս վարչակազմի գլխավոր հովանավորն է: Ռուսաստանն է անհրաժեշտ պահին օգնում ֆինանսապես, իհարկե դրա դիմաց վերցնելով Հայաստանի ինքնիշխանության մի ինչ-որ տարր, Ռուսաստանն է Հայաստանից արտագաղթածների զգալի մասին աշխատանքով ապահովում` նպաստելով, որ Հայաստանի տնտեսությունը գոնե ինչ-որ չափով շնչի այնտեղից ստացվող տրանսֆերտներով, և եթե ներկայիս վարչակազմը մի որևէ բանում Ռուսաստանի դժգոհությունը հարուցի, ապա հայտնի չէ, թե ասենք, օրինակ, սքինհեդները ինչպիսի վերաբերմունք կսկսեն դրսևորել հայերի հանդեպ: Ռուսաստանն է արդեն Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչը նշանակում է, որ ռուսները ներկայիս վարչակազմին ինչ-որ առումով ազատում են նաև արտաքին ագրեսիայի հետ կապված գլխացավանքից: Բնականաբար, դա էլ Ռուսաստանն անում է ոչ թե Հայաստանի իշխանությանը շատ սիրելու, այլ պարզապես այդ միջոցով իշխանությանն իր ազդեցության գոտում էլ ավելի խորը «թաղելու» համար:

Ի վերջո, 2008 թվականի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանի Պուտինին հայտնած շնորհակալությունը` ընտրությանը միանշանակ աջակցելու համար, ակնհայտ դարձրեց նաև, որ Ռուսաստանն է Հայաստանի իշխանությանն օգնում սեփական քաղաքացիների հանդեպ ուժի կիրառումով պահել իշխանությունը: Դե բնական է` կօգնի, քանի որ ներկայիս իշխանությունը Ռուսաստանից այնպիսի կախվածության մեջ է, որ ռուսների համար ավելի ազատ իշխանությունը կարող է առնվազն դիսկոմֆորտ առաջացնել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական իմաստով: Այդ պարագայում խիստ վիճելի է թվում այն միտքը, թե Հայաստանի կոռումպացված իշխանությունը գլխացավանք է Ռուսաստանի համար: Դա այդպես կլիներ այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունը տեղավորվեր միջպետական, այսպես ասած, դասական հարաբերության շրջանակում:

Սակայն հայ-ռուսական հարաբերությունը վաղուց է, որ այդ շրջանակից շեղվել է, եթե իհարկե երբևէ եղել է այդ շրջանակում: Իսկ ինչու եմ կարծում, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունն առավել մեծ կամ իսկական գլխացավանք է լինելու Ռուսաստանի համար: Մեծ հաշվով, հենց այն պատճառով, որ Հայաստանի ոչ կոռումպացված, այսինքն` բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում ձևավորված և գործող իշխանությունը բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակ պետք է տեղափոխի նաև արտաքին աշխարհի և մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի «ոչ դասական» հարաբերությունը: Դա նշանակում է, որ Հայաստանի ոչ կոռումպացված իշխանությունը պետք է Հայաստանը, ուզի, թե ոչ, դուրս բերի Ռուսաստանից ներկայիս լրջագույն կախվածությունից: Դա ոչ թե թելադրված է հակառուսականությամբ կամ որևէ այլ զգացմունքային տարրով, այլ պարզ տրամաբանությամբ. անթույլատրելի է, որ որևէ երկիր այդ աստիճան կախվածության մեջ լինի որևէ այլ երկրից:

Իսկ Ռուսաստանի պարագայում առավել ևս, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն այսօր ամենևին Սահմանադրության և օրենքի վրա հիմնված կառավարմամբ երկիր չէ: Ռուսաստանում այսօր այլախոհությունը հետապնդվում է, հեռուստատեսությունը գտնվում է իշխանության հսկողության տակ, իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ և դրանով իսկ ակնհայտ է, որ այդ երկիրը գտնվում է այն արժեքային տիրույթում, որը ներկայումս արմատավորված է Հայաստանում և արտահայտվում է իշխող համակարգի տեսքով և ավանդույթներով:

Հետևաբար, եթե Հայաստանն իր ՀԿ-ների ձգտումներով փորձում է մտնել սահմանադրական, օրինական պետության և իրավակարգի դաշտ, ապա անմիջապես առաջանում է խորթությունը Ռուսաստանից: Այդ դեպքում կամ պետք է Ռուսաստանը փոխվի, կամ Հայաստանը պոկվի ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվի այնտեղ, որտեղ Սահմանադրությունն ու օրենքը գերակա արժեքներ են, այսինքն` Արևմուտք: Բնական է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին փոխել: Հետևաբար մնում է միայն պոկվելը, այլապես Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնելով թույլ չտալ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական, ներերկրային միջավայրը արժեքային առումով խորթանա ռուսականից:

Հետևաբար, ակնհայտ է, որ Հայաստանում չկոռումպացված իշխանությունն ու Ռուսաստանը լինելու են փոխադարձ գլխացավանքներ, և բնական է, որ նրանք կհանգստանան միայն այն դեպքում, եթե ազատվեն իրարից: Հարցն այն է, թե ո՞վ ավելի համարձակ և վճռական կլինի այդ հարցում: Իսկ այդ դեպքում արդեն աշխարհագրական սահմանների տարբերությունը դառնում է խաբուսիկ գործոն, քանի որ առաջնայինը միտքն ու կամքն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում