Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին այսօր հրապարակեց «Մունդիալ-2014»-ում Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը:
Աշխարհի հնգակի չեմպիոնների հայտացուցակում հայտնվել են դարպասապահներ՝ Ժուլիո Սեզարը և Ջեֆերսոն Վիտորը, պաշտպաններ՝ Դանտեն, Դավիդ Լուիզը, Տիագո Սիլվան, Էնրիկեն, Դանի Ալվեսը, Մարսելոն, Մաքսվելը և Մայկոնը, կիսապաշտպաններ՝ Ֆերնանդինյոն, Էրնանեսը, Լուիս Գուստավոն, Օսկարը, Պաուլինյոն և Ռամիրեսը, հարձավողներ՝ Նեյմարը, Հալկը, Ֆրեդը և Ժոն:
Հիշեցնենք, որ ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունում բրազիլացիների հետ նույն խմբում են հայտնվել Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի ազգային հավաքականները:







































