Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մայիսի 25-ին Ուկրաինայում ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացման հույս է հայտնել, գրում է Ria Novosti-ն:
«Մենք մեծ հույս ունենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում ժողովրդավարական ընտրություններ տեղի կունենան»,- չորեքշաբթի օրը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա:
Ուկրաինայի իշխանությունները ապրիլի 15-ին երկրի հարավ-արևելքում բանակի ներգրավմամբ հատուկ գործողություն են սկսել, որտեղ մարտ ամսից հանրահավաքներ են անում երկրի դաշնայնացման կողմնակիցները:







































