Հոլիվուդյան աստղերը բոյկոտում են Beverly Hills-ը և Բրունեյին պատկանող այլ հյուրանոցներ, որի իշխանությունները վերջերս հայտարարել են նոր քրեական օրենսգրքի ներմուծման մասին՝ հիմնված շարիաթի օրենքների վրա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրենսգիրքը դաժան պատիժներ է սահմանում համասեռամոլության, ամուսնական դավաճանության, գողության և աբորտների համար:
Բրունեյին պատկանող հյուրանոցները բոյկոտող հոլիվուդյան աստղերի թվում են Ջեյ Լենոն և Էլեն Դեջեներեսը:
Բևերլի Հիլզի՝ քաղաքի, որտեղ հոլիվուդյան շատ արտիստներ են ապրում, քաղաքային խորհուրդը շուտով կանցկացնի նոր օրենսգիրքը դատապարտող բանաձևի քվեարկություն:










































