Sony Pictures Television ընկերությունը պայմանավորվել է մեքսիկական Televisa-ի հետ սերիալների արտադրության վերաբերյալ՝ գրում է The Financial Times-ը:
Համաձայնագիրը, որի ֆինանսական պայմանները չեն գաղտնազերծվում, նախատեսված է 5 տարվա համար: Համաձայն պայմանագրի՝ Sony Pictures Television-ն ու Televisa-ն կստեղծեն հեռուստանախագծեր՝ 840 ժամ ընդհանուր տևողությամբ:
Ինչպես նշում է թերթը, սա հոլիվուդյան ստուդիայի համար խոշորագույն գործարքներից մեկն է Լատինական Ամերիկայում:
Կողմերը ծրագրում են թողարկել 12 սերիալ: Շոուների պրեմիերան կկայանա Մեքսիկայում, որից հետո հեռուստանախագծերը կցուցադրվեն այլ երկրներում:









































