Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին պաշտոնապես հայտարարել է, որ մարզական կարիերան ավարտելու է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանից հետո:
«Զգում եմ, որ կարիերայի ավարտի համար հիմա լավագույն ժամանակահատվածն է: Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել: Ես բավականություն եմ ստացել յուրաքանչյուր պահից:
Գիտակցում եմ, որ կարիերաս ավարտում եմ 40 տարեկան հասակում: Սա, իսկապես, հարմար ժամանակահատված է: Վախենում եմ առանց ֆուտբոլի կյանքի՞ց. ոչ, վախ չկա:
Իհարկե, կկարոտեմ ֆուտբոլը»,- հայտարարել է արգենտինացի պաշտպանը:






































