Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը գերմանացի գործընկեր Յոախիմ Գաուկի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում չափազանց սրված իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները: Այս մասին հայտնում է Պրահային ռադիոն:
Զեմանը նախազգուշացրել է, որ Օդեսայում բռնության սրումից հետո իրավիճակը սպառնում է վերաճել բաց քաղաքացիական պատերազմի կամ կարող է հանգեցնել արտերկրից ռազմական միջամտության:
Մայիսի 2-ին ռուսամետ և ուկրաինամետ ակտիվիստների միջև բախումների ընթացքում Արհմիությունների տանը բռնկված հրդեհը խլել է 46 մարդու կյանք:







































