Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Գալուստ Սահակյանն այցելել է Մայր Աթոռ

Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունն արգասաբեր գործունեություն մաղթեց նրան: Անդրադառնալով ժողովրդի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը և Աժ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության և ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ և բարօր կյանքի կերտման ճանապարհին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ Եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի համախմբող դերակատարությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Հայ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը, իր հերթին բարձր գնահատելով Հայոց Եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, անհրաժեշտ նկատեց համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Ամենայն Հայոց Հայրապետն ու ԱԺ նախագահը կարևորել են Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթել է ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում