«Համբուրգ»-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը հայտնել է, որ ազգային առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղում հանդես գալու մեծ ցանկություն ունի: Ֆուտբոլիստի կարծիքով` «Բավարիա»-ի նկատմամբ առավելության հասնելն անհնարին չէ:
«Բավարիա»-ն իմ սիրելի մրցակիցն է: Այլ թիմերի դեմ նման ցանկությամբ չեմ խաղացել երբեք: Եթե մենք առավելության հասնենք մյունխենցիների նկատմամբ, երկրպագուները կհավատան, որ ընթացիկ մրցաշրջանում մենք կարող ենք անել ամեն ինչ»,- հայտարարել է վան դեր Վարտը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 9 տուրերի արդյունքում«Համբուրգ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Բավարիա»-ն գլխավորում է այն:






































