Ոչիշխանական 4 ուժերի միասին աշխատանքի արդյունքում առնվազն 2 դրական բան եղավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ քառյակի շնորհիվ հնարավոր եղավ հասնել կառավարության փոփոխության, և խնդիրը չհասավ մինչև ապրիլի 28, բացի դրանից՝ հույս առաջացավ, որ կարող է չկիրառվել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: Բոստանջյանի ասելով՝ կուտակային համակարգի հարցը դեռ մշուշոտ է, սակայն այն, ինչ այս պահին կա (տուգանքների չկիրառում պարտադիր վճարները չանելու դեպքում), արդեն առաջընթաց է:
Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից՝ Վ. Բոստանջյանը նշեց, որ ինքը ՄՄ մտնելու կողմնակից է, քանի որ դրանով կշահենք անվտանգության հարցում, և ներդրումների հնարավորություններ կբացվեն: «Դա ուղղակիորեն բխում է իմ ազգի շահերից»,- ասաց Վ. Բոստանջյանը









































