Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը հաստատել է, որ շարունակելու է աշխատանքը Լոնդոնի «Արսենալ»-ում: Այդ մասին Վենգերը հայտարարել է «Վեսթ Բրոմվիչ»-ի նկատմամբ հաղթանակից հետո:
«Բազմիցս ասել եմ, որ խոսքիս տերն եմ: Ես այն ժամանակներից եմ, երբ խոսքն ի կատար ածելու համար պարտադիր չէ ստորագրություն:
Մի անհանգստացեք և մի եղեք անհամբեր: Իսկ վերջին օրն ակումբում մի օր կգա: Մի օր դուք կազատվեք ինձնից: Մ՛ի անհանգստացեք:
Մեզ համար շատ կարևոր էր Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելու փաստը»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:







































