Այսօր Տոկիոյի շրջանում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Տուժել է առնվազն 17 մարդ: Տուժածների մասին տեղեկությունները ստացվել են մայրաքաղաքի շրջանից և հարակից հարավարևմտյան Կանագավա պրեֆեկտուրայից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Տրանսպորտը շարունակում է աշխատել բնականոն կերպով, որևէ վնասի մասին չի հաղորդվում: Ստորգետնյա ցնցման հետևանքով հարյուրավոր տներում անվտանգության համակարգերն ավտոմատ կերպով անջատվել է գազամատակարարումը: Այժմ իշխանությունները զբաղվում են վերականգնմամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք ընկած Սագամի ծոցում, օջախը գտնվել է 160 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 26-ում:







































