1929թ. մայիսի 4-ին ծնվել է բրիտանացի և ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել և 20-րդ դարի կինեմատոգրաֆիայի վառ աստղ Օդրի Հեփբերնը:
Բարձրաճաշակ Օդրին ոչ միայն գեղեցիկ կին էր, մեծ դերասան և ֆոտոմոդել, այլև բարեգործ, որի համար էլ արժանացել է հումանիզմի դրևորման՝ Ժան Հերշոլթի անվան մրցանակին:
«Ամբողջ կյանքում մայրս ինձ ներշնչել է, որ մարդը պետք է օգտակար լինի: Նա համոզված էր, որ սեր նվիրելն ավելի կարևոր է, քան այն ստանալը»:
Նա համոզված էր՝ «Եթե քեզ օգնության ձեռք անհրաժեշտ լինի, իմացիր, դու այն ունես՝ քո սեփականը: Երբ ավելի մեծանաս, կհասկանաս, որ դու երկու ձեռք ունես՝ մեկը ինքդ քեզ, մյուսը՝ ուրիշներին օգնելու համար»:
Նրա 85-ամյակի կապակցությամբ AdMe.ru-ն հավաքել է Օդրիի կյանքի տարբեր ժամանակահատվածների 25 հազվագյուտ լուսանկարներ:










































