Եմենի հարավում շարունակվող՝ կառավարական զորքերի հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են «Ալ-Քաիդան Արաբական թերակզում» խմբավորման 37 գրոհայիններ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշված ծայրահեղականները ոչնչացվել են Շաբվա գավառում տեղի ունեցած դաժան մարտերի ընթացքում։ Հայտնվում է, որ սպանվածների մեծ մասն արտասահմանցիներ են՝ աֆղաններ, սոմալցիներ, սաուդցիներ ու չեչեններ։
Նշվում է նաև, որ կառավարական զորքերին հաջողվել է ոչնչացնել գրոհայիններին պատկանող զգալի թվով զենք և տրանսպորտային միջոցներ։




































