Նախօրեին հղի Քրիստինա Ագիլերան ելույթ է ունեցել Նոր Օռլեանի Jazz & Heritage Festival ջազի փառատոնին, գրում է Spletnik.ru-ն:
33-ամյա երգչուհին սև կարճ զգեստ է հագել, որն ընդգծել է նրա փորը: Ագիլերան էներգիայով լեցուն է եղել և կես ժամ երգել է՝ սկսելով Նինա Սիմոնի Be My Husband հիթով:
Մի պահ Քրիստինան դիմել է հանդիսատեսին. «Այստեղ հիանալի է բուրում: Իմ հոտառության օրգանները գրգռված են: Շուտով ես դուստր կունենամ»:
Ագիլերան իր երկրպագուներին ուրախացրել է նաև Էտա Ջեյմսի At Last, սեփական Lady Marmalade, Dirrty, Candyman, Ain’t No Other Man, Beautiful, What a Girl Wants և Fighter հիթերով:
Հիշեցնենք, որ Քրիստինայի ընկերը՝ Մեթ Ռաթլերը, Վալենտինի օրը նրան ամուսնության առաջարկ է արել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երգչուհին աղջիկ կունենա: Հենց այդ պատճառով էլ նա The Voice-ի ժյուրիում իր տեղը փոխանցել է Գվեն Ստեֆանին:
Այժմ Քրիստինան նախկին ամուսնուց՝ Ջորդան Բրեթմենից, մեկ որդի ունի: Շուտով 6-ամյա Մաքսը քույր կունենա:








































