Մեծ Բրիտանիայում տոնում են Հելոուինը: «Չար ուժերի» տոնի կապակցությամբ վաճառքի են հանվել բրիտանացի ամենահայտնի քաղաքական գործիչների պատկերներով դդումներ: Դրանք հնարավոր է ձեռք բերել, մասնավորապես, հայտնի Fortnum & Mason խանութում: Գնորդների խոսքերով՝ մեծ պահանջարկ են վայելում ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի պատկերով վառ-նարնջագույն բանջարեղենները:
Տոնի կապակցությամբ՝ փողոցները հայտնվել են երեխաների և դեռահասների խմբերի տրամադրության տակ, ովքեր, ըստ ավանդության, թակում են դռները և քաղցրավենիք պահանջում: Հանդերձավորված բրիտանացիներն իրենց հետ տանում են լուսատու դդումներ, որոնց ավանդույթը եկել է կելտերից, ովքեր հատուկ լուսատուներ էին պատրաստում, որպեսզի մահացածների հոգիները կարողանային գտնել մաքրման ճանապարհը:
Այսօր երիտասարդությունը տոնում է այս օրը փաբերում և համերգասրահներում, որոնք զարդարված են տոնին համապատասխան:
Բացի բրիտանական քաղաքական գործիչների պատկերներով դդումներից, խանութներում վաճառքի են հանվել թարմ վարդեր, որոնց թերթիկները մթության մեջ կանաչ լույս են արձակում: Այս նորույթի արժեքը 70 դոլար է: Դրա հեղինակները չեն բացահայտում յուրօրինակ լուսարձակման գաղտնիքները:
Իշխանություններն ուրախ են այս տոնի կապակցությամբ, քանի որ այն կօգնի էլեկտրաէներգիա խնայել: Ինչպես տեղեկացնում է BBC հեռուստաընկերությունը, երեկոյան էլեկտրաէներգիայի օգտագործման ցուցանիշները նվազել են, քանի որ մարդիկ կա՛մ տանը նստած են մոմի լույսի տակ, կա՛մ երեխաների հետ դուրս են եկել կոնֆետ հավաքելու:









































